Կենդանի Բարբին

Հետաքրքիր կանայք, Օրվա լուր | | April 7, 2011 22:00

Ամերիկուհի  55-ամյա Սինդի Ջեքսոնը գեղեցկության ու երիտասարդության մրցավազքում հասցրել է 52 պլաստիկ վիրահատության ենթարկվել, ինչի շնորհիվ նրա անունը հայտնվել է Գինեսի գրքում: Դեմքի  մաշկի ձգում, բոտոքս, ճարպահեռացում, մի խոսքով` 52 վիրահատություն, ինչի շնորհիվ այսօր ճանաչված է և նույնիսկ գիրք է հրապարակել` “Կենդանի Բարբի” վերնագրով: Շիկամազը վիրաբուժության մասին գիտի այնքան, որ աշխատում է  գեղեցկության կլինիկայում որպես խորհրդատու: Նրա մոտ ընդունելությունն արժե 600 դոլար, իսկ բոլոր պոցեդուրաների վրա ինքը  ծախսել է  100 հազար դոլար:”Կենդանի Բարբին: Դեմքի մաշկը ձգելու 5 վիրահատություն է տարել, ոտքերի ու փորի մի քանի ճարպահեռացման վիրահատություն, կոպերի քթի վիրահատություն, բոտոքսի ներարկում: “Երբեք չեմ մտածել ռեկորդ սահմանելու մասին”:Առաջին վիրահատությունը կատարել է 1970-ին, երբ ԱՄՆ-ից տեղափոխվեց Լոնդոն, ուր աշխատում էր որպես նկարչուհի ու լուսանկարչուհի: Հոր մահից հետո նա լավ ժառանգության տեր դարձավ, ինչը ծախսեց իր մարմինը կատարելագործելու վրա: Սինդին շատ էր ցանկանում նմանվել Բրիջիտ Բարդոյին, դրա համար էլ շտկեց դեմքն ու կազմվածքը:

Դիտվել է 2458 անգամ:
Print Friendly

Leave a Reply