Բերլուսկոնիի ու նրա մանկահասակ սիրուհու նկարը կվաճառվի աճուրդով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 7, 2011 20:48

Այն դիմանկարը, ուր պատկերված է Բերլուսկոնին ու նրա ենթադրվող սիրուհիներից մեկը, Ռուբի մականունով դեռատի մարոկացի պարուհի Կարիմա էլ-Մարութը, հանվել է աճուրդի: Դիմանկարի հեղինակը  Դոդի Ռիֆենբերգն է: Այն  պատրաստված է պլաստիկե փաթեթների ու կպչուն ժապավենների կտորներից: Հեղինակի խոսքով, իր նպատակն է եղել մարդկանց ցույց տալ  տարեց քաղաքական գործչի ու  նրա երիտասարդ ընկերուհու գեղեցիկ զույգը: “Սիլվերն ու Ռուբին” վերնագրված աշխատանքը հանրությանն է ներկայացվելու ապրիլի 6-ին, Միլանում: Իսկ այն կվաճառվի մայիսի 6-ին: Դիմանկարը ձեռք բերել ցանկացողներն այսօր արդեն կարող են գրավադրույքներ կատարել:

Դիտվել է 1187 անգամ:
Print Friendly

Leave a Reply