Աֆրիկայում 25 հազար մարդու կյանքը վտանգի տակ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 14, 2009 12:10

siera-lione7 մարդ է զոհվել և 15-ը վնասվածքներ ստացել սողանքի պատճառով Աֆրիկայի արևմուտքում` Ատլանտյան օվկիանոսին հարող ՍիերաԼեոնե երկրում: Զոհվածների և տուժածների տներն ավերվել են կավի և ցեխի հոսանքից: Աղետի գոտում իրականացվում են որոնողական աշխատանքներ. փլատակներում փնտրում են անհետ կորածների դիակները:

Բնության աղետի պատճառով անտուն է մնացել 300 մարդ: Այս սեզոնին Արևմտյան Աֆրիկայում հորդառատ անձրևների և սողանքների պատճառով զոհվել են տասնյակ մարդիկ, այդ թվում` 19 մարդ Կոտ դԻվուարում, 16-ը` Գանայում, 7-ը` Բենինում:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի տվյալներով` վերջին 2 ամսվա ընթացքում Աֆրիկայում անձրևներից և ջրհեղեղներից տուժել է 150 հազար մարդ: Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի 16 երկրներում վտանգված է 25 հազար մարդու կյանք: Առաջիկա ամիսներին, սակայն, մասնագետները կանխատեսում են ավելի հորդառատ անձրևներ:

Դիտվել է 1193 անգամ:
Print Friendly

Leave a Reply