Հավանական է, որ էմալապատ թավաները կարող են քաղցկեղ առաջացնել

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | August 14, 2009 13:40

Էմալապատ թավաներն այսօրվա տանտիրուհիներին մտահոգվելու տեղիք են տալիս. խոսակցություններ կան, որ դրանք քաղցկեղի պատճառ կարող են դառնալ:
«Քաղցկեղի վարկածը դեռևս գիտականորեն ապացուցված չէ, բայց որ դրանք թունավորութումներ կարող են առաջացնել, փաստ է»,-ասում է քիմիայի մասնագետ Լարիսա Ղալանչյանը:
Տիկին Ղալանչյանն ասում է, որ տարբեր մետաղներից պատրաստված կենցաղային իրերը` ջերմության պայմաններում, աղերի, թթուների ազդեցության տակ, մարդու առողջության համար վնասակար նյութեր է առաջացնում. «Հնարավոր է, որ այդ դեպքում առաջ գան կոնցերոգեն նյութեր, որոնք ուռուցքների պատճառ դառնան, բայց պետք է սպասել, որ դա ապացուցվի, ուղղակի պետք է ասել, որ հավանականությունը քիչ չէ, որ քաղցկեղ կարող է առաջ բերել»:
Էմալապատ թավաների հատակը ներսի կողմից ալյումինապատ է. «ալյումինն առանձին վերցրած սարասափելի վտանգավոր է առողջության համար, դրա համար ընդունված է այն լաքապատել, էմալապատել կամ ուղակի հատուկ ներկով ներկել»,-ասում է մասնագետը:
Էմալապատ թավաներ գնելիս վաճառողները գրեթե միշտ զգուշացնում են, որ կերակուրը պետք է խառնել կամ լցնել էմալապատ թավաների համար նախատեսված շերեփներով և խառնիչներով կամ փայտե համապատասխան միջոցներով:
«Երկաթե կամ այլ խառնիչների և շերեփների դեպքում էմալը վնասվում է, քերվում, և ալյումինե հատվածը բացվում է. այն անցնում է կերակրի մեջ, տեղի են ունենում փոխազդեցություններ, և արդյունքում` ռիսկի տակ է դրվում մարդու առողջությունը»-ասում է Ղալանչյանը:
Եթե օգտվում եք նմանատիպ թավաներից, զգու’յշ եղեք, չվնասե’ք այն: Իսկ եթե պատրաստվում եք  գնել,  Ղալանչյանը խորհուրդ է տալիս օգտվել ապակյա թավաներից, որն այսօր նաև նորաձև է: Իսկ ընդհանուր առմամբ բժիշկները խորհուրդ են տալիս կենցաղում սննդի համար օգտագործել միայն փայտե, կավե, ապակե սպասք:

Դիտվել է 1861 անգամ:
Print Friendly

Leave a Reply