Երեւանի մի շարք փողոցների ջրամատակարարումն ապրիլի 8-ին կդադարեցվի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 7, 2011 16:05
Վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված, ապրիլի 8-ին` ժամը 11:00-ից մինչեւ ժամը 18:00-ն, կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Ազատության եւ Կոմիտասի պողոտաների, Ադոնց, Շիրվանզադե, Տիգրանյան, Տոլբուխին, Մամիկոնյանց, Վրացական, Զարյան, Շահսուվարյան, Բուդաղյան, Մալխասյան, Գրիբոյեդով փողոցների, Ներսիսյան փ. 1-5 համարների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երեւան Ջուր» ՓԲԸ-ից: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:






Facebook
Tweet This
Email This Post
