ԱՄՆ-ն հրաժարվել է Քադաֆիի դեմ օպերացիան դադարեցնել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 7, 2011 16:01
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ելույթ է ունեցել հայտարարությամբ, որտեղ կոչել է Մուամար Քադաֆիին թողնել զբաղեցրած պաշտոնը: Պետքարտուղարի ելույթը հնչել է այն բանից հետո, երբ պրեզիդենտ Օբաման Քադաֆիից նամակ էր ստացել, ուր նա խնդրում էր իր երկիրը չգնդակոծելու մասին: Քլինթոնը պարզաբանել է իր պետի դիրքորոշումը.«Դժվար թե պրն Քադաֆիից սպասվող գործողությունները գաղտնիք լինեն: Ու, որքան դրանք արագ կատարվեն, այնքան արագ կդադարեցվի արյունահեղությունը, ու այնքան արագ լավ կլինի բոլորի համար»,-հայտարարել է պետքարտուղարը:






Facebook
Tweet This
Email This Post
