Երևանում մինչ օրս ծնվել է 11 հազար 76 երեխա

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | August 14, 2009 11:56

baby-gownԵրևանում օգոստոսի 1-ի դրությամբ ծնվել է 11 հազար 76 երեխա, իսկ օգոստոսի 1-12-ն ընկած ժամանակահատվածում` 751 երեխա:

«Արմենպրես»-ին ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանն ասել է, որ հղիներին ծննդօգնության հավաստագրերի տրամադրման համակարգը շարունակում է գործել: Առողջապահության նախարարությունը պարբերաբար մոնիտորինգ է իրականացնում ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի ծննդատներում:

Աշխատանքներ են տարվում ապագա մայրերի իրազեկվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: «Մոնիտորինգի արդյունքները վկայում են, որ համակարգն արդյունավետ գործում է, դրական արձագանքներ կան ե’ւ հղիների, ե’ւ բժիշկների կողմից: Ընթացքում ոչ մի խնդիրներ չեն առաջացել»,-ասել է Ավագյանը:

Ծննդօգնության հավաստագրերի (անվճար ծննդօգնություն) համակարգը գործում է 2008թ-ի հուլիսի 6-ից:

Դիտվել է 2335 անգամ:
Print Friendly

Leave a Reply