Լրագրողական մրցանակ` ՄԱԿ-ի աշխատանքը լավագույնս լուսաբանելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 7, 2011 16:00

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հայտարարում է մրցանակաբաշխություն Հայաստանում ՄԱԿ-ի աշխատանքի վերաբերյալ լավագույն, առանձնահատուկ և անկողմնակալ լրագրողական լուսաբանման համար:

2011թ. ապրիլի 11-ից գրասենյակն ընդունելու է 2011 թ. սկզբից մինչև հոկտեմբերի 11-ը հրապարակված լրագրողական նյութեր Հայաստանում ՄԱԿ-ի աշխատանքի վերաբերյալ: Մրցույթի մասնակիցները պետք է լինեն ՀՀ քաղաքացի` Հայաստանում գործող տպագիր, հեռարձակվող կամ առցանց մամուլում աշխատող անհատ լրագրողներ:

Լրագրողական նյութերը կարող են լինել բոլոր ձևաչափերով` ներառյալ տպագիր, ռադիո, հեռուստատեսային, առցանց, մուլտիմեդիա և նկարների տեսքով: Դրանք պետք է պատրաստված լինեն 2011թ. ընթացքում և հրատարակվեն, հեռարձակվեն և ուղարկվեն մինչ լրագրողական նյութերի հանձնելը, այսինքն նրանք պետք է ներկայացնեն` տպագիր մամուլի համար հրատարակված հոդվածի պատճենը, հեռարձակված տեսանյութի DVD տարբերակը հեռուստաալիքի տարբերանշանով և էլեկտրոնային մամուլի համար ինտերնետային կայքի հասցեն կամ տեսաշարը:

Յուրաքանչյուր  լրագրող կարող է ներկայացնել մեկից ավելի լրագրողական նյութ, որքան ցանկանում է:

Հանձնված նյութերի հեղինակային իրավունքները պատկանում են հեղինակներին:

Նյութերը կարող են լինել հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:

Նյութերը կարող են ուղարկվել էլեկտրոնային տարբերակով uno.yerevan@unic.org հասցեին («2011թ.-ի   ՄԱԿ-ի  լրագրողական մրցանակ» վերնագրով), իսկ սովորական փոստով` ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչություն «ՄԱԿ-ի 2011թ.-ի լրագրողական մրցանակ» վերնագրով, ՄԱԿ-ի շենք, Պետրոս Ադամյան 14, Երևան 0010, Հայաստան, և անձամբ նշված հասցեով ` ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչություն:

Խնդրում ենք համոզված լինել, որ լուսանկարները ունենան թվային բարձր խտություն (նվազագույնը 300 dpi), իսկ տեսանյութերը լինեն լայն տարածում ունեցող ձևաչափերից մեկով (avi, mp4, mpg, wmv):

Հաղթողը կստանա նախատեսված մրցանակը և վկայականը Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գեռչևայի կողմից ՄԱԿ-ի օրը`  2011թ.-ի հոկտեմբերի 24-ին, մրցանակաբաշխության ժամանակ: Լավագույն լրագրողական նյութերը ` ներառյալ լուսանկարները և տեսանյութերը կցուցադրվեն ՄԱԿ-ի շենքում մրցանակաբաշխության ժամանակ:

Մրցանակային կոմիտեն բաղկացած է ՄԱԿ-ի հաղորդակցության խմբի անդամներից, որոնք ներկայացնում են Հայաստանում գործող ՄԱԿ-ի բոլոր գործակալությունները, հիմնադրամները և ծրագրերը: Մրցանակային կոմիտեի անդամների մասնագիտական հմտությունների հիման վրա կորոշվի, թե ինչն է աշխատանքը դարձնում «լավագույն, առանձնահատուկ և անկողմնակալ»:

Դիտվել է 1095 անգամ:
Print Friendly

Leave a Reply