Մելինեն չի մեկնի Կազան
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | April 7, 2011 15:00
Ապրիլի 11-17-ին Ռուսատանի Կազան քաղաքում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը չի մասնակցի մեր տիտղոսակիր մարզուհիներից Մելինե Դալուզյանը: Նա առողջականի հետ կապված խնդիրներ ունի: Այսպիսով, այդ ստուգատեսում Հայաստանի կանանց հավաքականի կազմում կլինեն միայն երկու մարզուհի` Էլեն Գրիգորյանը (53 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ): Հայաստանի մարզական պատվիրակությունը Կազան կմեկնի ապրիլի 9-ին:






Facebook
Tweet This
Email This Post
