Նոր մրցաձևեր` ձմեռային օլիմպիական խաղերում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 7, 2011 13:48

2014-ին Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկվել են 5  նոր մրցաձևեր՝ ոստնակից կանանց դահուկացատկը, կանանց և տղամարդկանց բիաթլոնի խառը փոխանցումավազքը, ֆրիսթայլի հաֆպայլը (տղամարդիկ և կանայք), գեղասահորդների և սահնակորդների թիմային մրցումները:Այնպես որ, օլիմպիական նոր խաղերում կավելանան վիճարկվելիք մեդալների հավաքածուները: Իսկ նախորդ` 2010-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացած ձմեռային օլիմպիական խաղերում խաղարկվել էր մեդալների 86 հավաքածու: Ի դեպ, ժամանակին ՄՕԿ-ը արգելել էր, որպեսզի ոստնակից կանանց դահուկացատկն ընդգրկվի 2010-ի խաղերի ծրագրում:

Դիտվել է 866 անգամ:
Print Friendly

Leave a Reply