Մրցավայրերը հայտնի են
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | April 7, 2011 13:23
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) որոշել է հաջորդ՝ 2013-ին կայանալիք շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունն անցկացնել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: 2012-ի շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունը տեղի կունենա Իսրայելի Էյլաթ քաղաքում, իսկ 2012-ի շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունը` Չեխիայի մայրաքաղաք Պրահայում: 2012-ի հուլիսին Ջերմուկը կրկին կհուրընկալի ՖԻԴԵ-ի կանանց «Գրան պրի» միջազգային մրցաշարի մասնակիցներին, որոնց թվում կլինեն Հայաստանի ներկայացուցիչներ, գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը:






Facebook
Tweet This
Email This Post
