Կալիֆորնիայում այրվում են անտառների հազարավոր հեկտարներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 14, 2009 11:52

kalifornia21ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի ՍանտաԿրուզ շրջանի 2500 բնակիչ տարհանվել է իր բնակավայրից` արագ տեմպերով տարածվող անտառային հրդեհների պատճառով: Կրակն արդեն ոչնչացրել է անտառների հազարավոր հեկտարներ` ՍանՖրանցիսկոյից հարավ ընկած լեռնային տարածքում, և այժմ շարժվում է դեպի ԲոննիԴուն և Սվանտոն բնակավայրերը:

Հրշեջներն ասում են, որ հրդեհը սպառնում է ոչնչացնել հազարից ավելի բնակելի կառույցներ: «Ուժեղ կրակը մոլեգնում է դժվարամատչելի տարածքներում, որոնք այս ամռանն ուժեղ տուժել են երաշտից»,-ասել է Կալիֆորնիայի հակահրդեհային վարչության ներկայացուցիչ Ջուլի Հատչինսոնը:

Հրդեհի մասին հայտնի է դարձել չորեքշաբթի երեկոյան` ճամը 19:00-ին: Մեկ ժամ անց կրակն արդեն ընդգրկել է 1200 ար տարածք` ԲոննիԴուն քաղաքի մոտակայքում: Հրդեհի սպառնալիքի պատճառով տարհանվել են Սան Ֆրանցիսկոյից 120 կմ հարավ գտնվող բնակավայրերի բնակիչները: Ըստ ականատեսների` ուժեղ քամին պատճառ է դարձել, որ այրվող տարածքի մակերեսը 3 անգամ մեծանա մի քանի ժամվա ընթացքում: Դեռ պարզ չէ, թե երբ հրշեջները կկարողանան մարել կրակը:

Կալիֆորնիայի հարավային շրջանում` ՍանտաԲարբարայում, ևս ուժեղ հրդեհ է. կրակն արդեն ընդգրկել է 14 հազար հա անտառ: Սակայն այստեղ հրդեհը մարդկանց կյանքի համար վտանգավոր չէ, քանի որ այն մոլեգնում է չբնակեցված տարածքներում: Այնուամենայնիվ, ինչպես հաղորդում է «vesti.ru»-ն, ՍանտաԲարբարայի շրջանից տարհանվել են 117 տների բնակիչներ:

Դիտվել է 1112 անգամ:
Print Friendly

Leave a Reply