Պառավաքարի ջրամբարում խեղդվել է 82-ամյա մի տղամարդ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 14, 2009 11:49
554

Բնության տեսարան` Պառավաքար գյուղից

Երեկ երեկոյան Տավուշի մարզի Պառավաքար  գյուղի ջրամբարում խեղդվել է 82-ամյա Սարգիս Հովհաննիսյանը: Դեպքի մասին ահազանգել  են գյուղի բնակիչները`ափին տեսնելով տղամարդու հագուստ: Փրկարար ծառայության տվյալներով` դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական ջոկատի ջրասուզակը և մեկ մարտական հաշվարկ: Ժամը 20.00-ին փրկարարները ջրամբարից դուրս են բերել Պառավաքար գյուղի բնակիչ, 1927 թ. ծնված Հովհաննիսյանի դին և հանձնել իրավապահ մարմիններին:

Դիտվել է 1347 անգամ:
Print Friendly

Leave a Reply