Ի՞նչ է մտածում Լուչեսկուն
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | April 7, 2011 13:09
Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի ևս մեկ հանդիպում ավարտվեց խոշոր հաշվով և պատասխան խաղից առաջ արդեն պարզ է, որ իսպանական «Բարսելոնը» պայքարը շարունակելու մեծ հնարավորություններ ունի: «Բարսելոնը» սեփական հարկի տակ 5:1 հաշվով առավելության հասավ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի թիմի` Դոնեցկի «Շախտյորի» նկատմամբ: Լոնդոնում տեղի «Չելսին» 0:1 հաշվով զիջեց«Մանչեսթեր Յունայթեդին»: «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն խաղից հետո հայտնել է, որ իր թիմը մանկական սխալներ է թույլ տվել, և խաղի արդյունքն իրական պատկերացում չի տալիս թիմերի ուժերի հարաբերակցության մասին: Լուչեսկուն հայտնել է, որ պատասխան խաղում իր թիմը կփորձի ավելի լավ դրսևորել իրեն: Նա նաև նշել է, որ ընթացիկ մրցաշրջանում հազիվ թե որևէ ակումբ կարողանա կասեցնել «Բարսելոնի» հաղթարշավը:
Тренер украинского клуба назвал “Барселону” “машиной для участия в соревнованиях”. По словам Луческу, в будущем могут появиться команды, которые создадут трудности испанцам, но пока сделать это очень сложно.






Facebook
Tweet This
Email This Post
