Այսօր առողջության համաշխարհային օրն է

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | April 7, 2011 12:39

Այսօր, մայրության ու գեղեցկության տոն լինելուց բացի, Առողջության համաշխարհային օրն է. 1948-ին ստեղծվել է  Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, իսկ ,  1950-ից սկսած, այդ օրը նշվում է կազմակերպության  բոլոր անդամ երկրներում, որոնց թիվն այսօր հասել է 191-ի: Այսպես. 2009-ի Առողջապահության համաշխարհային օրվա թեման արտակարգ իրավիճակներում տուժած մարդկանց օգնություն ցուցաբերելու բուժհիմնարկների անվտանգությունն ու առողջապահության բնագավառի աշխատողների պատրաստվածությունն էր: 2010-ի կարգախոսն էր` “1000 քաղաք` 1000 կյանք”: Այդ օրվա տեսադաշտում էին ուրբանիզացիան ու առողջությունը: Ողջ աշխարհում միջոցառումներ անցկացվեցին, որոնց նպատակը քաղաքների փողոցներում առողջարարական միջոցառումների պայմաններ ստեղծելն էր: Փողոցային մրցույթներ էին կազմակերպվում, որոնք լուսաբանող ռեպորտաժները տպագրվում էին` քաղաքներում առողջ ապերակերպի պրոպագանդայի համար:

2011-ի  Օրվա թեման դառնալու է հակամանրէային դեղորայքի նկատմամաբ դիմադրողականությունը:

Դիտվել է 1452 անգամ:
Print Friendly

Leave a Reply