«Հարգենք կանանց, վերջ տանք բռնությանը» խորագրով ցուցահանդես տեղի կունենա

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Օրվա լուր | | April 7, 2011 11:26

Այսօր`ապրիլի 7-ին, ժամը 13 :00-ից 18 :00-ն Շ. Ազնավուրի անվան հրապարակում (Մոսկվա կինոթատրոնի դիմաց) կանցկացվի ցուցահանդես «Հարգենք կանանց, վերջ տանք բռնությանը» խորագրով, որի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը կանանց և երեխաների նկատմամբ կիրառվող ընտանեկան բռնության  բացասական ազդեցության վերաբերյալ:

Ցուցահանդեսին կներկայացվեն ընտանիքում բռնության ենթարկված կանանց խորհրդանշող 7 ուրվապատկերներ, որոնց վրա գրված կլինեն նրանց կյանքի իրական պատմությունները: Ընթացքում անցորդներին  կբաժանվեն տեղեկատվական թռուցիկներ և բուկլետներ երևույթի վերաբերյալ :

Դիտվել է 868 անգամ:
Print Friendly

Leave a Reply