Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին

Պաշտոնական, Օրվա լուր | | April 7, 2011 10:20

Ապրիլի 8-ին Կիեւում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Ուկրաինա կմեկնի Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նիստի ընթացքում մասնակից պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կանդրադառնան ԱՊՀ ձևաչափում իրականացվող համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի:

Նախատեսվում է քննարկել նաեւ մի շարք փաստաթղթերի նախագծեր, որոնց դրույթների իրականացումը միտված է լրացուցիչ ազդակ հաղորդելու ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարությամբ մինչեւ 2020թ. նախատեսված գործառույթների ապահովմանը, ինչպես նաև տարբեր բնագավառներում ԱՊՀ անդամ երկրների համագործակցությանը:

Դիտվել է 904 անգամ:
Print Friendly

Leave a Reply