Էյֆելյան աշտարակը երաժշտական գործիք կդառնա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 7, 2011 9:50

Նյու-յորքցի  կոմպոզիտոր Ջոզեֆ Բերթոլոցին Էյֆելյան աշտարակի վարչությունից Փարիզի խորհրդանիշը որպես երաժշտական գործիք օգտագործելու թույլատրություն է ստացել: Նրան թույլ են տվել ձայնագրել այն հնչյունները, որոնք ստացվում են աշտարակի տատանումներից: Հետո, այդ հնչյուններից ստեղծելու է երաժշտական կոմպոզիցիա: Կոմպոզիտորի նպատակն է` ստացված ստեղծագործությունը կատարել հենց Էյֆելյան աշտարակում:  Աշտարակը “որպես հարվածային գործիք” օգտագործելու Բերթոլոցիի միակ գաղափարը չէ: Մինչ այս, նա Հուձոնի` Ֆրանքլին Ռուզվելտի կամրջից էր հնչյուններ կորզել: Կոմպոզիտորն ասում է, որ աշտարակի պատասխանատու կազմակերպությունը հայտարարել է, որ դեմ չէ գաղափարին, սակայն խոստումներ չի տվել դրա առնչությամբ: Երաժիշտը հույս ունի, որ ամեն ինչ բարեհաջող կանցնի ու 2014-ին համերգը կկայանա. Ճիշտ այդ ժամանակ լրանում է աշտարակի 125-ամյակը:

Դիտվել է 1063 անգամ:
Print Friendly

Leave a Reply