Քադաֆին նամակով դիմել է Օբամային` ռմբակոծությունը դադարեցնելու խնդրանքով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 7, 2011 9:28

Լիբիական առաջնորդ Մուամար Քադաֆին ԱՄՆ նախագահին նամակ է գրել, ուր խնդրում է  ՆԱՏՕ-ի ռազմական օպերացիան դադարեցնել: Նամակում նա գրում է  Բարաք Օբամային` դադարեցնել “անարդարացի պատերազմը զարգացող երկրի  փոքր ժողովրդի նկատմամբ:  Օբամային անվանում է “որդի” և մաղթում է նրան 2012-ի նախագահական ընտրություններում հաղթանակ տանել: Քադաֆիի խոսքով,  ՆԱՏՕ-ի ռմբակոծությունը Լիբիային բարոյապես ճնշում է: Նա նկատել է նաև, որ ժողովրդավարությունը չի կարելի կառուցել ինքնաթիռներով ու հրթիռներով: Եվ հիշեցրել է, որ իր կարծիքով, լիբիական վարչակարգի հակառակորդը ահաբեկչական “Ալ-Քաիդա” կազմակերպությունն է:

Դիտվել է 1015 անգամ:
Print Friendly

Leave a Reply