Մեր մարզիկները նվաճել են չորս մեդալ` մեկ ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | April 7, 2011 8:19
Ռուսաստանի Դաշնության Ձերժինսկ քաղաքում ապրիլի 6-ին մեկնարկած Հենաշարժողական Համակարգի Խնդիրներով մարզիկների ՌԴ 2011թ լողի բաց առաջնության առաջին օրը Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող Հաշմանդամային Սպորտի Հայկական Ազգային Ֆեդերացիայի երեք լողորդները հիանալի հանդես եկան: Առաջին օրվա արդյունքներով մեր մարզիկները նվաճել են չորս մեդալ` մեկ ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե: Մարզիկները հաղթահարել են 50մ լողատարածությունը ազատ ոճով և 100մ լողատարածությունը բրաս լողաձևով:
Առաջնության երկրորդ օրը մեր մարզիկները կմրցեն 50մ թիկնալող և 400մ ազատ ոճ լողատարածություններում:
ՌԴ 2011թ լողի բաց առաջնութունն ընդգրկված է Միջազգային Պարալիմպիկ Կոմիտեի միջազգային մրցաշարերի ցանկում: Առաջնությանը մասնակցում են նաև ՌԴ 32 մարզերի և Ղազախստանի ավելի քան երեք հարյուր մարզիկներ:
Հայ մարզիկներին ոգևորում էին Ձերժինսկից և Նիժնի-Նովգորոդից ժամանած և տրիբունաներում Հայաստանի դրոշը ծածանող մեր հայրենակիցները






Facebook
Tweet This
Email This Post
