Կոսովոյում նախագահի թեկնածու է դարձել կին-ոստիկանը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 7, 2011 9:09
Կոսովոյում իշխող կոալիցիան ու ընդդիմադիր կուսակցությունը պայմանավորվել են երկրի նախագահի պաշտոնում մեկ թեկնածու առաջադրելու մասին: Նա ներկայումս Կոսովոյի ոստիկանության ղեկավարն է: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել վարչապետի գլխավորած Ժողովրդավարական կուսակցության ու նրա կոալիցիոն գործընկեր “Նոր Կոսովոյի ալյանս” ու Կոսովոյի ընդդիմադիր ժողովրդավարական լիգայի միջև: Եռակողմ համաձայնագիրը նախատեսում է նաև սահմանադրական փոփոխություն ու ընտրական օրենսդրության փոփոխություն:
Ագիֆետ Յախյագային ընտրել են որպես չեզոք կերպար և հույս ունեն, որ նրա թեկնածությունը բոլորին է հարմար ու կօգնի Կոսովոյին դուրս գալ քաղաքական ճգնաժամից: Այդ երկրի օրենսդրության համաձայն, նախագահն է ընտրում պառլամենտը:






Facebook
Tweet This
Email This Post
