Նոր մասնիկների ծնունդ` կոլայդերում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 7, 2011 8:44

Ամերիկյան Թևաթրոն կոլայդերի վրա աշխատող ֆիզիկները հայտարարել են դեռևս անբացատրելի մի երևույթի մասին, որն ամենայն հավանականությամբ, նոր, անհայտ մասնիկի ծնունդ է: Այս երևույթի վերաբերյալ գիտնականները հակիրճ շարադրել են Էնրիկո Ֆերմիի Ազգային արագացված լաբորատորիայի կայքում (այս կազմակերպությունն է ղեկավարում Թևաթրոնի աշխատանքը):

Կոլայդերի արագացված թունելում միմյանց են բախվում պրոտոններն ու հակապրոտոնները, ինչի արդյունքում ծնվում են նոր մասնիկներ, որոնք իրենց հերթին քայքայվում են: Վերլուծելով քայքայման արգասիքները, գիտնականները կարող են որոշել, թե ինչ մասնիկներ են առաջացել կոլայդերում ի սկզբանե: Հայտնաբերվել էր, որ 144 գիգաէլեկտրոնվոլտերի բախման էներգիայում մեծ քանակությամբ մյուոն ու էլեկտրոն նորագոյացություններ կան: Գիտնականները կարծում են, որ “ավելորդ” մասնիկների ծնունդը կարող է բացատրվել նրանով, որ  նախնական բախման ժամանակ առաջանում են նոր, ֆիզիկներին դեռևս անծանոթ մասնիկներ, որոնք քայքայվել են` W-բոզոն գոյացնելով, որոնց քայքայումն էլ լրացուցիչ էլեկտրոններ ու մյուոններ է տվել:

Դիտվել է 989 անգամ:
Print Friendly

Leave a Reply