ՄԱԿ-ի հայաստանյան ընտանիքն իր տուրքն է մատուցում այն գործընկերներին, ովքեր զոհվեցին աշխարհի թեժ կետերում իրենց պարտականությունները կատարելիս
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 6, 2011 21:10
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ամբողջ աշխարհում ՄԱԿ-ի գրասենյակների հետ համատեղ այսօր (2011թ. ապրիլի 6, չորեքշաբթի) ՄԱԿ-ի դրոշը կիսակայմ են ծածանում, որպես սգո ժամանակ զոհվածներին ապավինության նշան:
ՄԱԿ-ի Նյու Յորքի գրասենյակի աշխատակազմը նույնպես կմասնակցի ծաղկեպսակ դնելու արարողությանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում Շագալի պատուհանի առաջ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունն ասել է, «ՄԱԿ-ի ընտանիքում մենք սգում ենք մեր ծանր կորուստները, բայց դեռ մնում ենք հավատարիմ մեր առաքելությանը: Մեր զոհված գործընկերները կցանկանային, որ մենք շարունակեինք այն աշխատանքը, որն իրենք կատարում էին այդքան վճռական կերպով: Մեր զոհված ընկերներն աշխատում էին ՄԱԿ-ի լավագույն ավանդույթներով` տնից հեռու, վտանգավոր վայրերում: Նրանք զոհեցին իրենց կյանքը` մարդկությանը ծառայելու համար. նրանց նվիրումը կշարունակի մեզ ոգեշնչել:»
Ներկայիս տեղեկությունն անավարտ է, այնուամենայնիվ այս պահի դրությամբ հետևյալը կարող է հաստատված համարվել`
Հրամանատար Սուլթան Ալ Շրաահը` Հորդանանից, սպանվել է պահակախմբում մարտի 30-ին, Պորտ ո Պրենսում: Նա Հայիթիում ՄԱԿ-ի կայունության առաքելության անդամ էր:
Հաջորդ օրը, մահացավ տկն Զահրա Աբիդին` Շվեդիայից, որը Աբիջանում պատահական գնդակի թիրախ էր դարձել: Նա տեղեկատվական վերլուծաբան էր ՄԱԿ-ի Կոտ դ’Իվուարի առաքելությունում:
Անցյալ ուրբաթ, ապրիլի 1-ին, ՄԱԿ-ի Աֆղանստանի ներկայացուցչության յոթ անդամ է սպանվել Մազար-ե-Շարիֆում ՄԱԿ-ի կենտրոնի վրա հարձակման ժամանակ: Նրանց անուններն են`
Պարոն Յոակիմ Դունգել, Շվեդիա
Դիլ Պրասադ Գուրունգ, Նեպալ
Նարայան Բահադուր Թապա Մագար, Նեպալ
Ֆիլարետ Մոտկո, Ռումինիա
Շհաբի Լալ Պուրջա Պուն, Նեպալ
Լեյտենանտ գնդապետ Սիրի Սկարե, Նորվեգիա
Մին Բահադուր Թապա, Նեպալ
Մարտի 4-ին, Կինշասայում վայրէջք կատարելից ՄԱԿ-ի ինքնաթիռ է խորտակվում: Թռիչքը սկիզբ էր առել Կիսանգանիում և տեղափոխում էր և’ ՄԱԿ-ի և’ սովորական ուղևորների: 29 ուղևորներից և չորս անձնակազմի անդամներից բոլորը զոհվել են, բացի մեկից. միակ կենդանի մնացած անձը վտանգավոր վնասվածքներով գտնվում է հիվանդանոցում






Facebook
Tweet This
Email This Post
