Վերջին վայրկյաններին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | April 6, 2011 19:40
Այսօր Իջևանի «Արնար» մարզադաշտում կայացած ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ խաղում Գյումրիի «Շիրակը» 0:1 հաշվով պարտվեց Երևանի «Ուլիսին»: Հաղթական գնդակը մրցավարի կողմից ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին խփեց Գևորգ Նռանյանը: Թիմերի պատասխան հանդիպումը կանցկացվի ապրիլի 27-ին, «Հրազդան» մարզադաշտում: Հիշեցնենք, որ կիսաեզրափակչի առաջին խաղում «Միկան» սեփական հարկի տակ ոչ-ոքի էր խաղացել
«Բանանցի» հետ` 3:3:






Facebook
Tweet This
Email This Post
