Հայտնի է դարձել մանկահասակ երեխային եկեղեցու բակում թողած մոր ինքնությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 6, 2011 21:22

Հայտնի է դարձել Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ փետրվարի 21-ին հայտնաբերված ընկեցիկ երեխայի մոր ինքնությունը:

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Սուրբ Սարգիս եկեղեցու մերձակայքում հայտնաբերվել էր ընկեցիկ երեխա, որին տեղափոխել էին Երեւանի Նորքի մանկատուն եւ բժշկական հետազոտություն ենթարկելուց հետո պարզվել էր, որ երեխան ռախիտ է եւ  նյարդային համակարգի հետ  կապված խնդիրներ ունի:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է երեխայի եւ մոր ինքնությունը, երեխան ծնվել է 2009 թվականին, անունը Ամինա է,  իսկ հիվանդ երեխային լքած մայրը 23 ամյա Սառա Հ.-ն է:  Այս մասին  NEWS.am-ի թղթակցին հայտնել են ոստիկանության լրատվության վարչությունից` վստահեցնելով, որ մանրամասներ դեռեւ հայտնի չեն, նույնիսկ  հայտնի չէ, թե որտեղ է փոքրիկին լքած  23-ամյա մայրը:

Դիտվել է 1347 անգամ:
Print Friendly

Leave a Reply