Ինչի համար են զղջում մահամերձները (5 պատճառ)
ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | ankakh | April 6, 2011 18:52Մի կին, որ աշխատում էր հոսպիսում ու նրա պարտականությունը մեռնող
հիվանդների վիճակի թեթևացումն էր, ստացվում էր այնպես, որ նա երկար ժամեր ու երբեմն էլ օրեր էր անցկացնում մահամերձների անկողնու մոտ: Իր դիտարկումներից նա մի յուրօրինակ ցանկ է կազմել, ուր ներկայացնում է, թե մահամերձներն ամենաշատն ինչի համար են զղջում.
1.Զղջում եմ, որ համարձակություն չեմ ունեցել ապրելու այնպես, ինչպես ես եմ ճիշտ գտել, ոչ թե այնպես, ինչպես ինձնից էին սպասում:
Սա թերևս ամենատարածված էր: Երբ մարդիկ հասկանում են, որ կյանքը գրեթե ավարտվել է, նրանք արդեն հնարավորություն են ունենում մի հետադարձ հայացք նետել ու տեսնել, թե ինչ երազանքներ են թողել հետևում, որոնք այդպես էլ չեն իրականացրել: Նրանց մեծամասնությունը չի կարողացել իրականացնել երազանքների կեսն անգամ: Ու արդեն գիտեն, որ չիրականացված երազանքները զուտ իրենց արած կամ էլ չարած ընտրության հետևանք են:
Շատ կարևոր է փորձել իրականացնել գոնե ցանկություններից հիմնականները: Երբ կորցնում եք առողջությունը, ապա գիտակցում եք, որ արդեն շատ ուշ է ինչ-որ բան ձեռնարկելը: Առողջությունն այն ազատությունն է պարգևում, որը քչերն են հասկանում կամ էլ հասկանում են այն կորցնելուց հետո:
2.Ես ցավում եմ, որ այդքան շատ եմ աշխատել:
Այս զգացումն ունեցել են արական սեռի բոլոր ներկայացուցիչները: Նրանք զղջացել են կորսված երիտասարդության և իրենց փոխհարաբերությունների համար: Սակայն, քանի որ բոլորը հիմնականում տարեց են եղել, ապա նրանք հիմնականում աշխատել են ընտանիքի կարիքների համար: Նրանք բոլորը զղջացել են, որ ողջ կյանքն անցկացրել են միապաղաղ կյանքի ու գումար վաստակելու վրա:
3. Ես զղջում եմ, որ համարձակություն չեմ ունեցել իմ զգացմունքներն արտահայտելու:
Շատ մարդիկ ճնշել են իրենց զգացմունքերը` որպեսզի մյուսների հետ փոխհարաբերությունները պահպանեն: Արդյունքում, նրանք համաձայնել են միջակ գոյություն պահպանել և երբեք չեն դարձել այն, ինչ իրականում կամեցել են: Որոշ հիվանդություններ հենց թախիծի ու տարակուսանքի արդյունք են եղել:
4. Ես ցավում եմ, որ ընկերներիս հետ կապ չեմ պաշտպանել:
Հաճախ այս մարդիկ չեն էլ գիտակցել հին ընկերների հետ կապի օգուտները, մինչ կյանքի վերջին շաբաթներն ու օրերը: Ոմանք այնքան խրված են եղել իրենց անձնականի մեջ, որ թույլ են տվել, որ ընկերությունն անցնի կողքով: Բոլորը զղջացել են անցած տարիների բարեկամությանն ու ընկերությանը ոչ բավարար ժամանակ հատկացնելու համար: Ցանկացած գոծունյա մարդու հատուկ է ընկերական հարաբերությունների նշանակությունը նվազեցնելը: Նրանք հիմնականում զբաղված են եղել գումար վաստակելով ու իրենց սիրելիներին հաճույք պատճառելով:
5. Ես ցավում եմ, որ թույլ չեմ տվել ինձ երջանիկ լինել:
Այս զղջման տեսակը համընդհանուր էր: Շատերը չեն հասկացել, որ երջանկությունն ընտրության հարց է: Բոլորը ենթարկվել են սովորություններին ու ստեղծված պատկերացումներին: Նրանք գտնվել են «հարմարավետ» կյանքի գերության մեջ: Փոփոխությունների վախից ձևացրել են ուրիշների մոտ ու իրենք իրենց առջև, որ գոհ են եղել իրենց կյանքից:






Facebook
Tweet This
Email This Post
