Հայազգի նախարար` ավստրալական կառավարությունում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 6, 2011 18:01
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի անդամ Գլեդիս Բերեջիկլյանը նշանակվել է ավստրալական ամենամեծ նահանգի տրանսպորտի նախարար` դառնալով առաջին հայը, ով պետք է աշխատի ավստրալական կառավարությունում: Լիբերալ եւ Ազգային կոալիցիան` Բարի Օ’Ֆարելի գլխավորությամբ հաղթել է նահանգային ընտրություններում: Կոալիցիայի առաջնորդը Գ.Բերեջիկլյանին համարում է իր թիմի առանցքային կադրը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ավստրալական armenia.com.au կայքը, Վիլոուբիից ընտրված հայ պատգամավորի բարձր որակավորումը երաշխիք է հանդիսացել տրանսպորտի նախարարի պորտֆելին արժանանալու համար:






Facebook
Tweet This
Email This Post
