Բաքվից մի մահմեդական Facebook-ում կոչ է անում «Մեծ ուրբաթ» անցկացնել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 6, 2011 17:54

Բաքվից մի մահմեդական կոչ է անում լուծել Ղարաբաղյան հակամարտությունը,  միջին դասարաններում հիջաբն արգելող  օրենքը վերացնել:

Սոցիալական Facebook ցանցում հայտնվել է  մի էջ, որի հեղինակներն առաջարկում են մասնակցել «Մեծ ուրբաթ» ակցիային:

Միջոցառումը նախատեսվում է անցկացնել ապրիլի 8-ին, Բաքվի  «Ազադլիգ» հրապարակում, անմիջապես ուրբաթ օրվա աղոթքից հետո: Հեղինակների խոսքով, ակցիայի մասնակիցները պահանջում են Ղարաբաղյան  հակամարտության լուծում և հիջաբ կրելն  արգելող օրենքի վերացում:

«Ակցիան խորհրդանշական իմաստ ունի: Ղարաբաղի համար պայքարը սկիզբ է առել այս հրապարակից և դա մեր հիմնական պահանջն է: Սակայն մենք այլ պահանջներ ևս ունենք: Ապրիլի 8-ին հրավիրում ենք բոլոր հավատացյալներին` խաղաղ ակցիայի, անմիջապես նամազից հետո, ի պաշտպանություն խաղաղության համար մարտնչողների, անկախ հավատքից ու գաղափարախոսությունից, ինչպես եղել է Եգիպտոսում»,-ասվում է հրապարակված կոչում:

Դիտվել է 1188 անգամ:
Print Friendly

Leave a Reply