Կդադարեցվի Դավթաշենի 1-4 բնակելի զանգվածների ջրամատակարարումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | ապրիլի 6, 2011 16:30
Շինարարական աշխատանքների հետ կապված, ապրիլի 8-ին` ժամը 10:00-22:00-ն, կդադարեցվի Դավթաշենի վարչական շրջանի 1-4 բնակելի զանգվածների ջրամատակարարումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երեւան Ջուր» ՓԲԸ-ից: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Դիտվել է 990 անգամ:





Facebook
Tweet This