Բրիտանիայի պատմության մեջ իրականացվել է ոսկե իրերի խոշորագույն կողոպուտը

Օրվա լուր | | August 13, 2009 18:33

untitled111-1Լոնդոնում իրականացվել է Բրիտանիայի պատմության մեջ ոսկե իրերի խոշորագույն կողոպուտը: Երկու ավազակներ կողոպտել են Բրիտանիայի մայրաքաղաքի ամենահայտնի` Մայվիր փողոցում գտնվող «ԳրաֆԴայմոնդս» վաճառասրահը`տանելով 66 միլիոն դոլար արժողությամբ ոսկե զարդեր, ադամանդե քարեր և բարձրակարգ ժամացույցներ:

Վաճառասրահի պատերի անկյուններում տեղադրված գաղտնի տեսախցիկները պարզել են, որ ավազակները վաճառասրահի դուռը բացելիս պարզել են իրենց զենքերը և սպառնացել բոլորին սպանել, եթե չենթարկվեն իրենց հրամաններին: Նրանք ստիպել են մի վաճառողուհու բացել գաղտնի պահարանը, որում եղած զարդերն էլ գողացել են:

Այդ վաճառակետից օգտվում են համաշխարհային աստղեր, քաղաքական գործիչներ, մոդելային աշխարհից Նաումի Քեմբելը, հանրահայտ ֆուտբոլիստ Դեվիդ Բեքհեմի կինը` Վիկտորիա Բեքհեմը և բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Մայք Թայսոնը:

Լոնդոնում նման մեծ մասշտաբի գողություն էր իրակականցվել 2003 թ., որի ժամանակ գողոնը կազմել էր 35 միլիոն դոլար: Անգլիական ոստիկանությունը տարածել է ավազակների նկարները երկրի բոլոր սահմանակետերում, սակայն, ըստ տեղեկությունների, ավազակներն արդեն դուրս են եկել երկրի սահմաններից:

Դիտվել է 1298 անգամ:
Print Friendly

Leave a Reply