Ջիվան Գասպարյանի եւ Սպիվակովի նվագախմբի համատեղ համերգ` Երեւանում
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | April 6, 2011 15:39
«Մոսվկայի Երաժշտության տանը Սպիվակովի նվագախմբի հետ համերգը, որը պսակվեց հաջողությամբ, հնարավորություններ է բացում մեր առջեւ կրկնելու այդ ծրագիրը նաեւ Հայաստանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը` տեղեկացնելով, որ համերգը նախատեսվում է աշնանը:
Ըստ նրա` նախագիծը դեռ քննարկման փուլում է: «Ես գտնում եմ, որ համերգի կյանքի կոչման դեպքում այն մեծ արձագանքներ կունենա»,- ասաց մաեստրոն: Նրա խոսքով` քչերն էին սպասում, որ հնարավոր է դուդուկի նման համադրում դասական կատարումների հետ:Մոսկովյան համերգին ներկայացվել են նաեւ հայ դասական գործերը: «Ներկաներից շատերը շնորհիվ այդ համերգի սկսեցին պատկերացում կազմել հայ երաժշտության եւ հատկապես դուդուկի` որպես զուտ հայկական երաժշտական գործիքի մասին»,- ասաց աշխարհահռչակ դուդուկահարը:






Facebook
Tweet This
Email This Post
