Բնակարանից կոշիկներ գողացած երիտասարդները ձերբակալվել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 6, 2011 15:36
Ոստիկանության Գյումրիի բաժնում օրերս ահազանգ էր ստացվել, որ հարմարեցված բանալիով մուտքի դռան փականը բացելով՝ մի բնակարանից գողացել են հեռուստացույց, սառնարան, 6 զույգ կոշիկ, ժամացույց և հագուստեղեն` պատճառելով 250.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են 18-ամյա Գարեգին Ղ.-ն, 19-ամյա Զավեն Վ.-ն, 17-ամյա Աշոտ Հ.-ն և 20-ամյա Արմեն Գ.-ն:
Ոստիկանությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն:






Facebook
Tweet This
Email This Post
