«Բարսելոնի» մարզիչն աչալուրջ լինելու կոչ է արել

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 6, 2011 15:21

Այսօր ժամը 23:45-ին կսկսվեն ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնների լիգայի մրցաշարի «Բարսելոն»-«Շախտյոր», «Չելսի»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումները: Դրանց նկատմամբ հետաքրքրությունը մեծ է: Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանի թիմին` Դոնեցկի «Շախտյորին» լուրջ փորձություն  է սպասում: Ընդ որում, թեև իսպանական ակումբը հանդես է գալու տանը, սակայն թիմի գլխավոր մարզիչը քառորդ եզրափակչի առաջին խաղում կոչ է արել իր սաներին չնվազեցնել զգոնությունն և շատ աչալուրջ լինել: Պեպ Գվարդիոլան մասնավորապես ասել է. «Ոչ վաղ անցյալում «Շախտյորը հաղթել է Եվրալիգայի մրցաշարում: Այդ մրցաշարը Չեմպիոնների լիգայից ընդամենը  մեկ աստիճան ցածր է: Ազգային առաջնությունում դոնեցկցիները շատ վստահորեն են խաղում և մերձակա հետապնդողից` Կիևի «Դինամոյից» առաջ են 15 միավորով:Այդ ակումբում եղանակ են ստեղծում բրազիլացի ֆուտբոլիստները, այնպես որ, անհրաժեշտ է շատ զգույշ լինել»:

Դիտվել է 788 անգամ:
Print Friendly

Leave a Reply