Ապրիլի 7-ին Սբ. Աստվածածնի ավետման տոնն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 6, 2011 14:49

Ապրիլի 7-ին Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին կնշի Ս. Աստվածածնի ավետման տոնը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ տարիներ առաջ Սուրբ Աստվածածնի ավետման տոնը հռչակվել է իբրեւ մայրության օրհնության օր: Այդ օրը Հայոց եկեղեցու բոլոր տաճարներում Սուրբ Պատարագի ավարտին կատարվելու է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության հատուկ կարգ:

Դիտվել է 1560 անգամ:
Print Friendly

Leave a Reply