Մեկ շաբաթում գողության 117 դեպք է արձանագրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 6, 2011 14:25
Մարտի 30-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 63 դեպքից բացահայտվել է 57-ը, գողության 117 դեպքից՝ 72-ը, կողոպուտի 6 դեպքից` 4-ը, խարդախության 37 դեպքից՝ 35-ը: Բացահայտվել է նաև խուլիգանության 9 դեպք:
Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 8, խարդախության ու խուլիգանության` 1-ական, կողոպուտի 2 և գողության 15 դեպք:
Ոստիկանության հաղորդմամբ` անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար. 2 մարդ զոհվել է, 41-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:






Facebook
Tweet This
Email This Post
