Շախմատի Լինարեսի ավանդական մրցաշարը չի անցկացվի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 6, 2011 13:55

Իսպանիայի Լինարես քաղաքում ավանդաբար կազմակերպվող շախմատի հեղինակավոր միջազգային մրցաշարն այս տարի չի անցկացվի: Պատճառը` տնտեսական ճգնաժամն է: Կազմակերպիչները չեն կարողացել պայմանավորվել այլ երկրում այս մրցաշարի երկրորդ մասը անցկացնելու համար: Նախատեսվում է մրցաշարն անցկացնել 2012-ին: Հիշեցնենք, որ Հայաստանի լավագույն  գրոսմայստեր Լևոն Արոնյանը նախկինում քանիցս հաղթել է ավանդական այս մրցաշարում:

Դիտվել է 743 անգամ:
Print Friendly

Leave a Reply