Պատիժը չուշացավ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | April 6, 2011 13:28
Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան երկու խաղով որակազրկել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիին: Պատճառն այն է, որ ապրիլի 2-ին, Անգլիայի առաջնության «Վեստ Հեմի» հետ անցկացրած արտագնա հանդիպման ժամանակ խփած գնդակից հետո, նա տեսախցիկի առջև կանգնած հայհոյել էր: Ռունիի թիմը հաղթել էր 4:2 հաշվով: Թեև Ռունին հետո զղջացել էր կատարվածի համար և հրապարակավ ներողություն հայտնել, սակայն պատիժը չի ուշացել: Նա կարող է բողոքարկել որոշումը մինչև ապրիլի 5-ը:






Facebook
Tweet This
Email This Post
