Անսպասելի հաշիվներ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | April 6, 2011 13:09
Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի 1/4 եզրափակիչի առաջին երկու հանդիպումներում գրանցվեցին անսպասելի հաշիվներ: Սեփական հարկի տակ անցկացրած խաղուն Մադրիդի «Ռեալը» 4:0 հաշվով հաղթեց Լոնդոնի «Տոտենհեմին»: Ի դեպ, հյուրերը 16-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստով, քանի որ երկու դեղին քարտի արժանանալու համար մարզադաշտից հեռացվել էր Պիտեր Կրաուչը: Միլանում` տեղի «Ինտերը» գերմանական «Շալկե-04»-ի կայացած խաղում առաջինը բացեց հաշիվը, սակայն ի վերջո պարտվեց 2:5 հաշվով:
Այսպիսով, «Ռեալը» և «Շալկե-04»-ը լուրջ հայտ ներկայացրին պայքարը շարունակելու համար: Պատասխան հանդիպումները կկայանանա ապրիլի 13-ին:






Facebook
Tweet This
Email This Post
