Հայկական կայքերը շարունակում են կոտրվել, իսկ ադմինները նույնիսկ տեղյակ չեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 6, 2011 13:21

Մարտի 24-ին camoufl4g3 անունով հաքերը շարքից հանել է հայկական feed.am կայքը, որը համակարգում է RSS-հոսքերը: Կայքի պատասխանատուները, սակայն, նույնիսկ տասը օր անց տեղյակ չեն կատարվածի մասին:

PCNews.am-ի հետ զրույցում նրանք նշեցին, որ չեն հետևում, այդ պատճառով էլ չեն նկատել: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ադրբեջանցի հաքերները կոտրել են Infomama.am, Akunk.am կայքերը: Դրանցից առաջինը վերականգնվել է կարճ ժամանակում, իսկ երկրորդի սպասարկումը կասեցված է ներկա պահին:

Հարձակված և դեռ չվերականգնված կայքերի թվում են նաև pcshop.am/news, realnews.am կայքերը, որոնք կրկին կոտրված են camoufl4g3-ի կողմից: Ապրիլի 4-ին հարձակման են ենթարկվել մի շարք կայքերի ներքին էջեր, որոնց թվում է barcamp.am-ը և kanach.am-ը: Կոտրված էջերում տեղադրված է եղել «Ազատ Պաղեստին ու Քաշմիր» գրությունը:

Տեղեկատվական անվտանգության հարցերով մասնագետ Սամվել Մաչանյանի խոսքով՝ անվտանգության խնդիրների մեծ մասի պատճառը ադմինիստրատորների, ծրագրավորողների անուշադրությունն է:

Նույն ոլորտի մասնագետ Սամվել Մարտիրոսյանն ավելացնում է, որ յուրաքանչյուր կայքում հնարավոր է անսպասելի խոցելիություն հայտնվի, սակայն խոցելի են հատկապես այն կայքերը, որոնց պատրաստման ժամանակ չի դրվում անվտանգության խնդիր կամ որոնք ժամանակին չեն թարմացվում:

Դիտվել է 981 անգամ:
Print Friendly

Leave a Reply