21-ամյա աղջիկը հիվանդանոցում է դեղորայքային թունավորումով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 6, 2011 12:04
Ապրիլի 5-ին՝ ժամը 10.25-ին , ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք Մարաշ 11-րդ փողոցի թիվ 47 տան բնակիչ, 1990թ.-ին ծնված Աննա Սարգսյանը ստացել է դեղորայքային թունավորում: Տուժածին տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից:
Ապրիլի 6-ին ՝ժամը 02.00-ին դեղորայքային թունավորումով Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Շիրակի փողոցի 4-րդ շենքի թիվ 5 բնակարանի բնակիչ, 1969թ.-ին ծնված Գրիգոր Սարգսյանը: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:






Facebook
Tweet This
Email This Post
