Գերմանիայում հեծանիվը կվերածվի հասարակական տրանսպորտի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 6, 2011 10:06
Գերմանիայի կառավարությունը ձեռնարկել է հեծանիվների վարձակալման ցանցի զարգացման ծրագիր` նպատակ ունենալով այդպիսով հեծանիվը դարձնել հասարակական տրանսպորտի բաղկացուցիչ մաս: Այս նախագծով նախատեսվում է հեծանվականգառների ստեղծում` ավտոբուսային ու քաղաքային էլեկտրակառքերի կանգառների կողքին: Այդ նպատակի համար կառավարությունը 12,7 մլն եվրո է հատկացրել: Նոր`«Հեծանիվների վարձակալման հասարակական համակարգի» թեսթավորումը կսկսվի ապրիլի 10-ից: Միայն Նյուրենբերգում իշխանությունները մտադիր են 65 կայան սարքավորել` 750 հեծանիվներով:






Facebook
Tweet This
Email This Post
