8-ամյա ութոտնուկ-տղային ավելորդ վերջույթներից ազատել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 6, 2011 9:01

Հնդկաստանից 8-ամյա տղան` Կումար Փաշվան անունով,  ծնված օրվանից տառապում էր: Բանն այն է, որ նրա որովայնից կարծես դուրս էր  ցցվում իր արգանդակից եղբոր (մոր արգանդում մահացած) ստորին հատվածը:

Տղային մշտապես անհարմարություն էին պատճառում այդ վերջույթները: Իսկ տեղաբնակները նրան ութոտնուկ-տղա էին անվանում, ասում էին նաև, որ տղայի մարմնի մեջ ինքը` սատանան է բնադրվել: Ծնողները երկար ժամանակ` տղայի ծնվելու օրվանից սկսած,   գումար էին կուտակում վիրահատության համար: Վերջապես, բժիշկներին հաջողվել է նրան երջանկացնել` ազատելով ավելորդ վերջույթներից:

Դիտվել է 1537 անգամ:
Print Friendly

Leave a Reply