Իոսիֆ Կոբզոնի վիճակը վատանում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 6, 2011 8:45

Համերգներից մեկի ժամանակ Կոբզոնը ընկավ` կորցնելով գիտակցությունը: Մասագետները կասկածեցին, որ դա զարգացող հիվանդության նշան է: 2005-ին բժիշկները երգչին լուրջ հիվանդություն ախտորոշեցին: Սակայն, հաջող վիրահատությունից հետո նրա վիճակը բարելավվեց, չնայած վիրաբուժական միջամտությունն անհետևանք չմնաց. երգչի իմունիտետը թուլացավ,  ինչի հետևանքով  նա  հիվանդացավ թոքաբորբով ու երիկամաբորբով:

Այդուհանդերձ, ուռուցքը հեռացված էր ու 4 տարի ոչ մի կերպ հիվանդությունը զգացնել չէր տալիս: Սակայն, 2 տարի առաջ կատարված ախտորոշմամբ պարզվեց, որ  չարորակ նոր նորագոյացություն կա, ինչին հետևեց երկրորդ վիրահատությունը: Այն նույնպես լավ արդյունք տվեց, սակայն, այդ ժամանակից ի վեր երգիչը գտնվում է  ուռուցքաբանության կենտրոնի հսկողության ներքո:

Դիտվել է 1125 անգամ:
Print Friendly

Leave a Reply