Քադաֆիի ուկրաինացի բուժքույրը բացահայտել է նրա անձնական կյանքի գաղտնիքները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 6, 2011 8:19

Ուկրաինայի քաղաքացի Օկսանա Բալինսկայան, որ մի քանի տարի արդեն որպես բուժքույր աշխատում էր Լիբիայի  դիկտատոր Քադաֆիի մոտ, մի քանի գաղտնիքներ է բացահայտել:

Խոսելով «հայրիկի» մասին` (հենց այդպես է կոչում Մուամար Քադադֆիին) ասել է , որ վերջինս գերազանց ֆիզիական վիճակում է : Նա հետևում է իր առողջությանը, վիտամիններ ընդունում ու պարբերաբար բժիշկների մոտ հետազոտվում: Նրան շատերը կարող են նախանձել: Բալինսկայան հերքել է նաև այն լեգենդը, թե Քադաֆին միշը ապրում է վրանում. իրականում դա նրա  աշխատանքային առանձնասենյակն է: Իսկ  Քադաֆին ապրում է իր նստավայրում գտնվող  շքեղ առանձնատանը, որը դարպասապատ է: Երբ լիբիական առաջնորդը այլ երկրներ է մեկնել այցելությունների, նրա օդային շքախումբը բաղկացած է եղել 3 լայներից, որոնցից մեկով ինքն էր թռչում, երկրորդով տեղափոխում էին նրա անձնական իրերը` ներառյալ վրանը, իսկ երրորդով` 2 ավտոմեքենա.  մեկը` ամերիկյան արտադրության  զրահապատ լիմուզին:  Արտասահման ուղևորությունների ժամանակ նա շատ առատաձեռն է եղել մերձավորների հանդեպ, գումարներ է տրամադրել գնումներ կատարելու համար: Բացի այդ, նա ամեն տարի նրանց իտալական արտադրության ոսկյա զարդեր էր նվիրում, որոնց վրա իր պրոֆիլն էր փորագրված:

Ի դեպ, մինչև քաղքացիական պատերազմը, Քադաֆին շրջապատված էր շատ օտարերկրացիներով: Բուժքույրերը գերազանցապես Ուկրաինայից ու Սերբիայից էին, իսկ անձնական օդաչուն` Նորվեգիայից: Երկրում  ծայր առած իրարանցման հետ  բոլոր օտարեկրացիները գերադասեցին լքել անհանգիստ Լիբիան:

Դիտվել է 1097 անգամ:
Print Friendly

Leave a Reply