«Ալ Քաիդան» կհարվածի Պակիստանի ատոմակայանները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 13, 2009 17:11

pakistan-nuclear-facilities«Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցն ու Պակիստանի թալիբները 2 անգամ ծրագրել են հարձակվել Պակիստանի ատոմակայանների վրա. նման բացահայտում է արել ահաբեկչական կազմակերպությունների ուսումնասիրությամբ զբաղվող բրիտանացի մի մասնագետ: Նա զգուշացրել է, որ թալիբները, ըստ նախատեսված ծրագրի, նախատեսում են ձեռք բերել ատոմակայանների ուրանը և սպառնալ աշխարհին:

Մասնագետը պարզաբանել է, որ 2 նման փորձ կատարվել է 2007 թ., և հավանական է համարել այդ փորձի կրկնությունը նաև այս տարի:

Մինչ այդ Պակիստանի իշխանությունները չափազանց խիստ անվտանգության պայմաններ ու հսկողություն են սահմանել ատոմակայանների շուրջ: Այդ նպատակով Իսլամաբադը նորագույն տեխնոլոգիաներ է ձեռք բերել ԱՄՆ-ից՝ ատոմակայանների անվտանգության հուսալիությունը հնարավորինս բարձրացնելու նպատակով:

Դիտվել է 1099 անգամ:
Print Friendly

Leave a Reply