ՄԱԿ-ի մահացու չվերթի հրամանատարը հայ է եղել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 5, 2011 21:21

Պարզվել է Վրաստանի երեք քաղաքացիների ինքնությունը, ովքեր զոհվել են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում տեղի ունեցած ավիավթարի արդյունքում, հաղորդում է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:

Նրանք բոլորը եղել են ՄԱԿ-ի առաքելության ինքնաթիռի անձնակազմի անդամներ եւ վրացական Аirzena – Georgian Airways ավիաընկերության աշխատակիցներ: Պարզվում է Վրաստանի մյուս քաղաքացու ինքնությունը:

Ենթադրաբար, նա անձնակազմի հրամանատար Ալեքսեյ Հովհաննիսյանն է:

Հեռուստաընկերության տվյալներով, զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք` անձնակազմի չորս անդամներն ու 29 ուղեւորները:

ՄԱԿ-ը հայտնում է, որ կենդանի է մնացել մեկ մարդ: Аirzena-ն պնդում է, որ ավիաաղետի պատճառը եղանակային պայմաններն են, քանի որ CRJ-100-ը տեխնիկապես սարքին է եղել: Վերջին  անգամ այն ստուգում է անցել դեկտեմբերի 22-ին:

Դիտվել է 1537 անգամ:
Print Friendly

Leave a Reply