Վարչապետը մասնակցել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հիմնադրման 65-ամյակին նվիրված միջոցառմանը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 5, 2011 20:55

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի ազգային պատկերասրահում կայացած միջոցառմանը, որը նվիրված էր Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հիմնադրման 65-ամյակին: Տիգրան Սարգսյանը, շնորհավորելով Ակադեմիայի ողջ անձնակազմին, նշել է, որ  հպարտանում է մեր տաղանդաշատ արվեստագետներով. «Այսօր մեր արվեստը մրցունակ է ամբողջ աշխարհում և չափազանց մեծ ճանաչում ունի»:
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի հիմնադրման 65-ամյակի առթիվ, ինչպես նաև արվեստի բնագավառում ունեցած վաստակի, ստեղծագործող սերնդի դաստիարակության գործում ներդրած ավանդի համար ակադեմիայի Դիզայնի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գագիկ Գևորգյանին շնորհվեց Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում, իսկ ակադեմիայի Դիզայնի, դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ավետիք Ավետիսյանը պարգևատրվեց «Մովսես Խորենացի» մեդալով։
Մշակույթի և կրթության ոլորտում ունեցած ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվեցին Կարեն Աղամյանը, Վիգեն Ղազարյանը, Խաչիկ Ազիզյանը։ Տարբեր պարգևների արժանացան Ակադեմիայի դասախոսները և մի շարք արվեստագետներ:

Դիտվել է 1716 անգամ:
Print Friendly

Leave a Reply