Կայացել է Հյուսիս-hարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստ

Պաշտոնական, Օրվա լուր | | April 5, 2011 18:52

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Օրակարգի առաջին հարցով խորհուրդը քննարկել և հաստատել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդատուի տեխնիկական առաջադրանքի նախագիծը:
Նիստում արծարծվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի 1-ին տրանշի` Երևան-Աշտարակ և Երևան-Արարատ ճանապարհահատվածների նախագծերի պատրաստման վերջնաժամկետների հարցը, ինչպես նաև ներկայացվել է ծրագրի 2-րդ տրանշի` Աշտարակ-Թալին ճանապարհի նախագիծը: Սահմանվել են նաև հողի օտարման վերջնական ծրագրի նախապատրաստման և ներկայացման ժամկետները:
Ի թիվս օրակարգային հարցերի, հաստատվել է նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ամփոփ բյուջեի և պահպանման ծախսերի նախահաշիվը:

Դիտվել է 2101 անգամ:
Print Friendly

Leave a Reply