Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | ապրիլի 5, 2011 15:53
Հանրապետության ղեկավարը շնորհավորել է Նուրսուլթան Նազարբաևին` Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, մաղթել նրան քաջառողջություն և հաջողություններ, իսկ եղբայրական Ղազախստանին` խաղաղություն և բարգավաճում:
Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ հայ-ղազախական կառուցողական գործընկերության զարգացման հարցերում համատեղ ջանքերը, երկու երկրների նախագահների միջև հաստատված անձնական վստահելի հարաբերությունները հետագայում ևս կծառայեն ի շահ Հայաստանի և Ղազախստանի ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման:-
Դիտվել է 1593 անգամ:





Facebook
Tweet This