Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել

Պաշտոնական, Օրվա լուր | | April 5, 2011 15:48

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի հիմնադրման 65-ամյակի առթիվ, ինչպես նաև արվեստի բնագավառում ներդրած ավանդի, երկարամյա մանկավարժական գործունեության համար Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի, դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ավետիք Արամայիսի Ավետիսյանին Մովսես Խորենացու մեդալով պարգ¢ատրելու մասին:

Հանրապետության ղեկավարի այլ հրամանագրով, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի հիմնադրման 65-ամյակի առթիվ, ինչպես նաև արվեստի բնագավառում ունեցած վաստակի, ստեղծագործող սերնդի դաստիարակության գործում ներդրած ավանդի համար Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գագիկ Զավենի Գևորգյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:

Դիտվել է 1389 անգամ:
Print Friendly

Leave a Reply